
2011Թ.-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ԵՐԿՐԻ ՀՆԱ-Ի 5,5%-Ը
Ֆրանսիայի պաշտոնական կառույցների նախնական գնահատականներով` 2011 թվականի արդյունքներով Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 5,5%-ը: Բացարձակ արտահայտությամբ ցուցանիշը տատանվել է 90,8 մլրդ եվրոյի սահմաններում:
Հիշեցնենք, որ 2011 թվականի ընթացքում Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կրճատվել էր միայն նոյեմբեր ամսվա արդյունքներով` պայմանավորված երկրի պետական բյուջեի ծախսերի զգալի անկմամբ: Նման զարգացումն, ըստ վերլուծաբանների, բյուջեի վերահսկողության ուղղությամբ Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացվող արդյունավետ քաղաքականության արդյունք է:
Հունվար-նոյեմբեր ամիսներին Ֆրանսիայի բյուջեի ծախսերը կազմել էին 335.3 մլրդ եվրո, իսկ եկամուտները` 247 մլրդ եվրո: