Տնտեսական

USD BUY - 374.50-0.50 USD SELL - 377.00+0.00
EUR BUY - 437.00+1.00 EUR SELL - 441.50+0.00
OIL:  BRENT - 96.19-0.54 WTI - 97.81+0.57
COMEX:  GOLD - 4792.20+1.72 SILVER - 76.28+1.41
COMEX:  PLATINUM - 2081.00+2.66
LME:  ALUMINIUM - 3444.00-0.73 COPPER - 12681.50+2.61
LME:  NICKEL - 17088.00+0.01 TIN - 47686.00+3.04
LME:  LEAD - 1927.00-0.31 ZINC - 3327.00+1.91
FOREX:  USD/JPY - 159.11+0.26 EUR/GBP - 1.1694+0.24
FOREX:  EUR/USD - 1.1694+0.24 GBP/USD - 1.3423+0.21
STOCKS RUS:  RTSI - 1112.40+1.98
STOCKS US: DOW JONES - 48185.80+3.61 NASDAQ - 22822.42+4.31
STOCKS US: S&P 500 - 6824.66+3.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 56924.11+1.84 TOPIX - 3739.85-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.54+0.55 SSEC - 3986.22+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 10603.48+1.60 CAC40 - 8245.80+3.56
STOCKS EUR:  DAX - 23806.99+2.76
10/04/2026  CBA:  USD - 375.73-0.33 GBP - 504.79+1.02
10/04/2026  CBA:  EURO - 440.09+1.23
10/04/2026  CBA:  GOLD - 57532-413 SILVER - 894.83-33.79
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
30/01/2012 16:21
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` հունվարի 29-ին, Ծաղկաձորում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել «Տնտեսական քաղաքականությունը հետճգնաժամային ժամանակաշրջանում. մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպաններ` Ջոն Հեֆֆերնը և Պետրի Օլավի Սալոն:

Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ դասախոսության նպատակն է փորձել հասկանալ, թե Ճգնաժամն ինչ արմատներ ունի, ինչպես է դրսևորվում և որն է դրանից ելքը: «Մենք այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, որն ունի բազմաթիվ ներքին հակասություններ, որի արդյունքում էլ առկա է ճգնաժամը: Դասախոսությամբ ցանկանում եմ անդրադառնալ այն ճեղքվածքներին, որոնք հանդիսանում են ճգնաժամի հիմնական պատճառները և որոնք բնութագրում են ժամանակակից աշխարհի խնդիրները», – ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ ճեղքվածքները չորս են` հասարակությունների միջև աճող անհավասարությունը, ժողովրդավարության և կապիտալիզմի բախումը, ինչպես նաև ֆինանսական ու առևտրային անհաշվեկշռվածությունները:

Վարչապետը մանրամասն անդրադարձել է դրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, կրթության, արդարադատության, ոստիկանության, մեր երկրի կառավարման համակարգում ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին` իր ծննդյան օրը հետաքրքիր դասախոսությամբ հանդես գալու և իրենց բարձրացրած հարցերին պատասխանելու համար:

10/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.73
-0.33
Եվրո (EUR)
440.09
+1.23
Ռուբլի (RUR)
4.8644
+0.0425
Լարի (GEL)
139.4
-0.07
57532
-413
Արծաթ
894.83
-33.79