EXXONMOBIL-Ը ԳՐԱՆՑԵԼ Է 41 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹ
Աշխարհի խոշորագույն նավթարդյունահանող ընկերություններից մեկն` ամերիկյան ExxonMobil-ը, հրապարակել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթն աճել է 35%-ով և կազմել 41,06 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 27%-ով և կազմել 486,4 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում ExxonMobil ընկերության նավթի արդյունահանման օրական ծավալը տարեկան կտրվածքով աճել է 1%-ով և կազմել 4,5 մլն/բարել: