2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2011թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 21.5%-ով և կազմել 15341.5 հազար լիտր:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս նույն ժամանակահատվածում օղու և օղու-լիկյորի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 23.1%-ով և կազմել 9157.6 հազար լիտր: Գարեջրի արտադրության ծավալները կրճատվել են 4%-ով և կազմել 14744.3 հազար լիտր:
Միևնույն ժամանակ, գինու արտադրության ծավալներն աճել են 6.3%-ով և կազմել 6177.7 հազար լիտր, իսկ շամպայն գինիների արտադրության ծավալներն աճել են 0.8%-ով և կազմել 623.1 հազար լիտր: