Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ ԿԲ-Ն ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 3.1-4.8% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
10/02/2012 15:19
Կիսվել

ՀՀ ԿԲ-Ն ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 3.1-4.8% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

ՀՀ կենտրոնական բանկը վերանայել և արդյունքում նվազեցրել է 2012 թվականի համար մեր երկրի տնտեսական աճի կանխատեսումները` հիմնականում պայմանավորված այս տարվա ընթացքում համաշխարհային պահանջարկի ավելի դանդաղ վերականգնման սպասումներով և ապագա տնտեսական իրավիճակի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների սպասումների վատթարացմամբ: Ինչպես նշվում է 2012 թվականի առաջին եռամսյակի ՀՀ ԿԲ Դրամավարկային քաղաքականության ծրագրում` ընթացիկ տարվա համար ԿԲ-ն կանխատեսում է Հայաստանի տնտեսության 3.1-4.8% աճ:  

Ընդ որում, տնտեսության առանձին ճյուղերի համար ԿԲ-ն կանխատեսում է հետևյալ զարգացումները.

– Արդյունաբերության ճյուղում 2012 թվականին ակնկալվում է ավելացված արժեքի 5-7% աճ: Ըստ ԿԲ գնահատմամբ` ՀՀ արդյունաբերության աճը հիմնականում կապահովվի արտահանման ներուժ ունեցող այնպիսի ենթաճյուղերի հաշվին, ինչպիսիք են հանքարդյունաμերությունը, մետաղագործությունը, սննդամթերքի և խմիչքների արտադրությունը, ադամանդագործությունը և էներգետիկան:

– Շինարարության ճյուղում ավելացված արժեքի կանխատեսումները գրեթե չեն փոփոխվել: Ակնկալվում է, որ 2012 թվականին ճյուղի ավելացված արժեքի իրական աճը կկազմի ընդամենը 3.5 – 5.5%` հիմնականում պայմանավորված էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտներում իրականացվող շինարարության ծավալների աճով: Բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների էական փոփոխություններ չեն ակնկալվում:  

– Ծառայությունների ճյուղում ևս կանխատեսումները գրեթե չեն փոփոխվել: ԿԲ դիտարկմամբ` այս ճյուղի աճը հիմնականում կպայմանավորվի մասնավոր և պետական ծախսումների ակնկալվող աճով, որն անդրադառնալու է ինչպես առևտրաշրջանառության ծավալների, այնպես էլ  մատուցված այլ ծառայությունների ծավալների վրա:  Արդյունքում` 2012 թվականին ծառայությունների ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 2.5-4.5% միջակայքում:

– Գյուղատնտեսության ճյուղում 2012 թվականին ակնկալվում է գյուղատնտեսության ավելացված արժեքի 4-6% իրական աճ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52