Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
10/02/2012 17:02
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Այսօր` փետրվարի 10-ին, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը ներկայացրել է 2011 թվականին Հայաստանի զբասաշրջության ոլորտում գրանցված ցուցանիշները:  Ըստ փոխնախարարի` 2011 թվականին Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերությունում պահպանվել են դինամիկ զարգացման տեմպերը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2011 թվականին մեր հանրապետություն է ժամանել 757.9 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նկատմամբ ցուցանիշն ավելացել է 73.9 հազարով զբոսաշրջիկով (10.3% աճ):

Միևնույն ժամանակ, Երևանում և հանրապետության մարզերում շահագործման են հանձնվել և կառուցվում են շուրջ մեկ տասնյակ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: 2011թ. սեպտեմբերին շահագործման է հանձնվել Զվարթնոց օդանավակայանի հանրային գոտու նոր տերմինալը (52000 քմ), որը նախկին մոտ մեկ միլիոնի փոխարեն կարող է սպասարկել տարեկան մինչև 3 մլն ուղևորի:

ՀՀ էկոնոմիկայի դիտարկմամբ` 2011 թվականին ակտիվացել են նաև զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցությունը և համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրման գործընթացը:

Այսպես, զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում.2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է «Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» գործնական ծրագիր: Համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցություններ են սկսվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Շրի Լանկայի Հանրապետության, Կատարի Պետության, Քուվեյթի թագավորության և Հորդանանի Հաշիմյան թագավորության հետ: Դյուրինացվել է Հայաստան մուտքի վիզային ռեժիմը Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիների համար:

2011 թվականին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է հինգ միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդես-տոնավաճառներում.

Հունվարի 12-16` Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում Vakantiebeurs’2011 զբոսաշրջային միջազգային ցուցահանդես,

Մարտի 9-13` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ITB’2011 զբոսաշրջային միջազգային ցուցահանդես,

Սեպտեմբերի 20-23` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Top Resa զբոսաշրջային միջազգային ցուցահանդես,

Հոկտեմբերի 6-8` Իտալիայի Րիմինի քաղաքում TTG Incontri 2011 զբոսաշրջային միջազգային ցուցահանդես,

Նոյեմբերի 7-10` Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) WTM’2011 զբոսաշրջային միջազգային ցուցահանդես:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84