ՌՈՒՍԱՍՏԱՆ. ՑԱԾՐ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Ռուսաստանի «Ռոսստատ» պետական վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն` 2011 թվականի արդյունքներով, 1992 թվականի տվյալների համեմատությամբ, երկրում ցածր եկամուտ ունեցող բնակչության թվաքանակը կրճատվել է 0,8 տոկոսային կետով և կազմել 5,2%: Միևնույն ժամանակ, բարձր եկամուտ ունեցող բնակչության ընդհանուր թվաքանակն աճել է 9,1 տոկոսային կետով և կազմել 47,4%:
Ըստ հրապարակված տվյալների` 2011 թվականի արդյունքներով Ռուսաստանի հարուստ բնակչության 10%-ի եկամուտները ամենաաղքատ բնակչության 10%-ի եկամուտները գերազանցել են 16,2 անգամ: 1992 թվականին ցուցանիշը սահմանվել էր 8 միավոր մակարդակում: