
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է 85%
Շվեդական Ericsson ընկերության հրապարակման համաձայն` 2011 թվականի արդյունքներով ամբողջ աշխարհում բջջային կապի տարածվածությունը կազմել է 85%: Ըստ ընկերության հաշվարկների` ներկայումս ամբողջ աշխարհում բջջային կապի ծառայություններից օգտվում է շուրջ 6 մլրդ մարդ` հանդիսանալով այս կամ այն բջջային օպերատորի բաժանորդ:
Նշենք, որ շվեդական Ericsson ընկերությունը հիմնադրվել է 1876 թվականին և հանդիսանում է հեռահաղորդակցության և բջջային սարքավորումների արտադրության ոլորտներում աշխարհի առաջատար ընկերությունների մեկը: Այն իր գործունեությունն է ծավալում աշխարհի 175 երկրում: