
2011Թ.-ԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 91 ՄԼՐԴ ԵՎՐՈ
2011 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 8.5%-ը կամ 91.4 մլրդ եվրո, այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար նպատակային ցուցանիշը սահմանվել էր 6% մակարդակում: Ըստ Իսպանիայի պաշտոնական աղբյուրների` նպատակային ցուցանիշին հասնելու նպատակով երկրի կառավարությունն այս տարի մտադիր է շարունակել պետական ծախսերի կրճատման իր քաղաքականությունը:
Փորձագետների կարծիքով` պետական պարտքի կրճատման և շուկայի մասնակիցների վստահության վերականգնման համար Իսպանիայի կառավարությանն անհրաժեշտ է իրականացնել ֆինանսական և կառուցվածքային մի շարք բարեփոխումներ:
Նշենք, որ 2011 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով Իսպանիայում գործազուրկների թիվը հատել է 5 մլն-ի սահմանագիծը: