Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
01/03/2012 14:41
Կիսվել

ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փետրվարի 28-29-ին  տեղի է ունեցել ‹‹Մրցակցային օրենսդրության նոր իրավական զարգացումները›› թեմայով սեմինար-քննարկում`Հայաստանի դատավորների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) Մամուլի ծառայությունից`  սեմինար-քննարկման շրջանակներում ՀՀ Վարչական և ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանների դատավորները հնարավորություն են ունեցել ԵՄ փորձագետների հետ քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը, ինչպես նաև տեղեկանալու ԵՄ դատարանների և ազգային դատարանների դերի և լիազորությունների մասին: Դատավորները ԵՄ փորձագետների հետ քննարկել են նաև տնտեսական մրցակցությունը սահմանափակող գործերի քննությանն առնչվող մասնագիտական հարցեր:

Միջոցառման ժամանակ զեկույցներ են ներկայացրել ԵՄ անդամ պետությունների փորձագետներ, Գերմանիայի մրցակցային մարմնի նախկին փոխնախագահ պարոն Կ. Շթոքմանը, Լիտվայի մրցակցության խորհրդի նախագահ Շարունաս Կեզերաուսկասը: Նրանք անդրադարձել են ԵՄ Հանձնաժողովի ստուգումներ և հետաքննություն իրականացնելու իրավասությանը, ԵՀ-ի և անդամ պետությունների մրցակցային մարմինների համագործակցությանը, մրցակցային մարմինների և դատարանների միջև տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև մասնագիտական այլ հարցերի:

Քննարկման մասնակիցների միջև ծավալվել են ակտիվ քննարկում` հատկապես Հայաստանի և ԵՀ-ի օրենսդրական ակտերի, իրավասությունների և գործերի քննության վերաբերյալ: Մասնավորապես, դատավորներին հետաքրքրել է, թե օրենսդրությամբ ինչպես է կարգավորվում տուգանքի վճարումը այն դեպքում, երբ տնտեսվարողը որոշումը բողոքարկել է դատարանում: Կ. Շթոքմանը պատասխանել է, որ նման դեպքերում Գերմանիայում կասեցվում է տուգանքի վճարումը, քանի դեռ դատական վերջնական ակտով որոշում չի կայացվել: Բացի այդ, փորձագետը նշել է, որ նման դեպքերում դատարանի կողմից կայացվող վճիռը խիստ էական է և վճիռն ինչ-որ տեղ նման է մեղադրական եզրակացության, քանի որ դատարանն իրավասու է գործի հետ կապված նոր քննություն սկսել, գործում վկաներ ներգրավվել, տուգանքի չափի փոփոխություն կատարել և այլն:

Հարցի հետ կապված Շ. Կեզերաուսկասը տեղեկացրել է, որ Լիտվայի մրցակցային օրենսդրությամբ բողոքարկված գործերի դեպքում կիրառվում է այլ մոտեցում: Նրա տեղեկացմամբ, դատական բողոքարկումը չի կասեցնում տուգանքի վճարումը: Անկախ ամեն ինչից, տուգանքի ենթարկված տնտեսվարողը պարտավոր է վճարել այն, իսկ եթե դատարանը մրցակցային մարմնի որոշումը ճանաչի անվավեր, ապա հետագա ընթացքը կարգավորվում է օրենսդրությամբ: Երկու փորձագետներն էլ նշել են, որ եթե տնտեսվարողը դիմում է ներկայացնում` տուգանքը մաս մաս վճարելու վերաբերյալ, ապա, հատկապես խոշոր տուգանքների պարագայում ընդառաջում են նրան: Դատավորների կողմից հնչել են նաև հարցեր օրենդրական տարբեր ակտերի, տուգանքների չափի և վճարման, ԵՄ Հանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների համագործակցության, համատեղ վարույթների իրականացման և այլ թեմաների վերաբերյալ:   

Տեղեկացնենք, որ Հայաստանի դատական համակարգի աշխատակիցների համար նախատեսված երկօրյա սեմինարը կազմակերպվել է  ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակում մեկնարկած «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ներքո, որի շրջանակներում Հայաստանում նման սեմինար քննարկումներ հաճախ են կազմակերպվում՝  ամենատարբեր ոլորտների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն ու ՏՄՊՊՀ կիրարկման կարողությունների հզորացումն է:

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ֆինանսավորման ընդհանուր չափը կազմում է 1.1 միլիոն եվրո:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52