ԿՍՏԵՂԾՎԵՆ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
Այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը թույլատրել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թ. մարտի 3-ը։
Նշենք, որ այս ընկերությունը, ուր աշխատում է 540 մարդ, կարի ծառայություններ է իրականացնում եվրոպական մատակարարի տրամադրած հումքով և 2008 թվականից ի վեր կատարել է 1.88 մլրդ դրամի ծառայություն։ Որոշման շնորհիվ կպահպանվեն աշխատատեղերը, կստեղծվեն նորերը և 2014 թվականին 2011թ. համեմատ կկրկնապատկվի արտահանվող արտադրանքի ծավալը։