Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 21.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ
05/03/2012 16:22
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 21.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ

2012 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 58.8  մլրդ դրամ, ծախսերը` 37.2 մլրդ դրամ: Արդյունքում, հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 21.6 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 27.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` հաշվետու այս մեկ ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 3%-ով կամ 1.7 մլրդ դրամով, որը հիմնականում  ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:  

Հունվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտների 94.3%-ը (55.4 մլրդ դրամ) ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին: 2011 թվականի  նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.6%-ով կամ 2.4 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով: Նախորդ տարվա հունվարի համեմատ աճ է արձանագրվել նաև եկամտահարկի, ակցիզային հարկի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Այսպես, 2012 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա հարկային եկամուտների ու տուրքերի 53.2%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, 10.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին, 9.4%-ը`շահութահարկի հաշվին, 13.2%-ը` եկամտահարկի հաշվին:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար ամսվա եկամուտները կազմել են 9.2 մլրդ դրամ` 8.2%-ով կամ 700.6 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:  

2012 թվականի հունվար ամսվա ընթացքում կատարված պետական բյուջեի ծախսերը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ աճել են 0.7%-ով կամ 260 մլն  դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի` հիմնականում նպաստների և կենսաթոշակների գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերում գրանցվել է 46.6%-ով անկում:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46