ՀՀ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆ ԱՃԵԼ Է
2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ձևավորված հասույթի համախառն ծավալը կազմել է 12.5 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.1%-ով: Միևնույն ժամանակ, հունվարին, նախորդ ամսվա` դեկտեմբերի համեմատությամբ, ՀՀ հեռահաղորդակցական ընկերությունների ապահոված հասույթը նվազել է 8.3%-ով:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում ստացված համախառն հասույթը պահպանվել էր նախորդ տարվա նույն մակարդակում` կազմելով 158.6 մլրդ ՀՀ դրամ: