
ԲԵԼԳԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Բելգիայի կառավարությունը հաստատել է պետական ծախսերի կրճատման նոր ծրագիր: Համաձայն այս ծրագրի` 2012 թվականին երկրի պետական ծախսերը կկրճատվեն շուրջ 1,82 մլրդ եվրոյով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը և ավելացնել որոշ հարկատեսակաների դրույքաչափերը:
Հատկանշական է, որ Բելիգիայի կառավարությունը պետական ծախսերի կրճատում նախատեսում է իրականացնել առաջիկա երեք տարիների ընթացքում: Սպասվում է, որ մինչև 2015 թվականը երկիրը կտնտեսի 11,3 մլրդ եվրո:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով Բելգիայի բյուջեի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 2.8%-ը: