Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ 757.9 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ
12/03/2012 14:58
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ 757.9 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

2011 թվականին մեր հանրապետություն է ժամանել 757.9 հազար զբոսաշրջիկ: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 10.3%: Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների` նախորդ մեկ տարվա ընթացքում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 19.9%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, ընդ որում` այս տեսանկյունից առավել ակտիվ են եղել Ռուսաստանի քաղաքացիները: 2011 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 16.8%-ը:

Միևնույն ժամանակ, մեր հանրապետություն ժամանած զբոսաշրջիկների 38.5%-ը ներկայացրել են եվրոպական երկրները: Եվրամիության երկրներից զբոսաշրջիկների առավել ակտիվ հոսք գրանցվել է Ֆրանսիայից և Իտալիայից:

2011 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 14.8%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին,  7.4%-ը` Իրանին:

Նշենք նաև, որ 2011 թվականին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 714.9 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատությամբ զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնողների թիվն աճել է 10.2%-ով:

Միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական  կամ  այլ նպատակներով ճանապարհորդում է իր  հիմնական  բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի  ժամանակով:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65