
ՓԵՏՐՎԱՐԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 231,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ամփոփ հաշվետվության համաձայն` 2012 թվականի փետրվար ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի համախառն ծախսերը կազմել են 335,1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները, որոնք հիմնականում ձևավորվել են հարկերի հաշվին, կազմել են 110,66 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, երկրի բյուջե պակասուրդը կազմել է 231,68 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2011 թվականի փետրվար ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 222.51 մլրդ ԱՄՆ դոլար: