Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀՀ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2011Թ.-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16/03/2012 15:11
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀՀ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2011Թ.-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ՀՀ ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

ՀՀ կառավարության Մամուլի ծառայության փոխանցմամբ` նիստի շրջանակներում ԱՎԶՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հիմնադրամի 2011թ. ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունները։ Նա զեկուցել է հաշվետու տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացման մասին:

Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման և անտառապատման աշխատանքների ծրագրի առաջին փուլի արդյունքներին (2011թ. ավարտվել են 20 հա տարածքի անտառապատման աշխատանքները. անցկացվել է ջրագիծ, կառուցվել է ոռոգման ցանց, տարածքը ցանկապատվել է): Տեղեկացվել է, որ ամբողջությամբ ավարտված են ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շրջակայքում անտառվերականգնման համալիր ծրագրով 25 հա տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքները: 

Քննարկվել է նաև հիմնադրամի 2011թ. ֆինանսական հաշվետվությունը ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ: Ներկայացված հաշվետվությունները հաստատվել են հոգաբարձուների խորհրդի կողմից:

Հիմնադրամի 2012թ. անելիքների համատեքստում Վլադիմիր Մովսիսյանը խոսել է վերոնշյալ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված միջոցառումների մասին, որոնց շրջանակում այս տարում նախատեսվում է անտառապատել Էրեբունու անտառպետության մնացած 31 հա տարածքը և ծրագիրն ավարտել ամբողջությամբ:

Նիստում հաստատվել են նաև ՀՀ ԱՎԶՀ 2012 թ. հաստիքացուցակն ու գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է գրավոր ներկայացնել հնչեցված հարցադրումները:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6