Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
19/03/2012 15:40
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Այսօր` մարտի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած և Աղավնատուն համայնքներ` ծանոթացել ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին:

Նշենք, որ Արագած համայնքում ընթացքի մեջ է Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքի 2,183 կմ հատվածի վերականգնման աշխատանքները, որի արժեքը գնահատվում է 324 մլն դրամ: Վերականգնման արդյունքում ջրի տարեկան կորուստները կնվազեն մոտ 4,1 մլն. մ3-ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան մոտ 490 հեկտարով: Ջրանցքի ջրի կառավարումն իրականացվում է «Խոյ» ՋՕԸ-ի կողմից, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 10 հազար ջրօգտագործող և 6 հազար 200 հեկտար հողատարածք: Ներկայում արդեն իսկ վերականգնվել է ջրանցքի մոտ 1 կիլոմետրանոց հատվածը, իսկ շինաշխատանքները կավարտվեն 2013թ. ապրիլին:

Աղավնատուն համայնքի ներտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքների արժեքն է 155 մլն 787 հազար դրամ: Վերականգնվող բաժանարարների ընդհանուր երկարությունը կազմում է 6,361 կմ, որոնք սպասարկում են 750 ջրօգտագործողների 240 հեկտար տարածք: Վերականգնման արդյունքում ջրի կորուստները կնվազեն մոտ 1,1 մլն. մ3-ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան 154 հեկտարով: Նախատեսված 6,361 կմ-ից արդեն իսկ վերականգնվել է 3,836 կմ-ը: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ապրիլի 30-ին:

Աղավնատուն համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներն իրականացվում են մեկ պայմանագրով, որտեղ ընդգրկված են 12 համայնքներ` Թալինի ոռոգման համակարգի Բաղրամյան, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Բագարան, Վանանդ, Երվանդաշատ, Լեռնագոգ համայնքները, Արմավիրի ոռոգման համակարգի Արևադաշտ, Հացիկ, Նորավան համայնքները, Ստորին Հրազդանի ոռոգման համակարգի` Աղավնատուն համայնքը: Պայմանագրի ընդհանուր արժեքն է`863 մլն 888 հազար դրամ: Ընդանուր առմամբ կվերականգնվի 28 կմ 464 կմ ոռոգման ցանց:

Նշված ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորմամբ:

Վերոհիշյալ վարկային վերականգնվող ջրանցքներից են` Ստորին Հրազդանի I–ին հերթի ջրանցքը, որտեղ կվերականգնվեն 1,203 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներ, Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքը (կվերականգնվեն 2,183 կմ) և «Շահի Առու» ջրանցքը (կվերականգնվեն 1,712 կմ ոռոգման համակարգեր):

Նշված երեք ջրանցքների վերականգնման վարկային պայմանագրի արժեքն է 869 մլն 999 հազար դրամ:

Տիգրան Սարգսյանը զրուցել է նաև գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող հարցերին:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72