
ԱՄՆ «ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ» ԱԳՐԵՍԻԱՆ ՄԵՂՄԱՑԵԼ Է
ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Իսպանիայի և Ճապոնիայի նկատմամբ կիրառվել սանկցիաներ, քանի որ այս երկրները զգալի կրճատել են իրանական նավթի գնման ծավալները: Այս որոշումը նշանակում է, որ վերոնշյալ երկրների բանկերն ու ֆինանսական կառույցները չեն ընդգրկվի ամերիկյան «սև» ցուցակի մեջ: Նախնական տեղեկատվության համաձայն` որոշումը ուժի մեջ կլինի 180 օր, որը հետագայում կարող է նաև երկարաձգվել: