
HERMES-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Ճոխության ապրանքների արտադրությամբ հայտնի ֆրանսիական Hermes ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության գործառնական գործունեությունից շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 1/3-ով՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները:
Այժմ ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը:
Ֆրանսիայում Hermes ընկերությունը նախատեսում է բացել ևս երկու մասնաճյուղ: