Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
10/11/2008 15:27
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Կայացել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հասարակական խորհրդի առաջին նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու տնտեսվարող սուբյեկտները նախ ողջունել են Կոմիտեի ղեկավարության այս նախաձեռնությունը: Բոլորն էլ միակարծիք են`   նորաստեղծ  այս խորհրդի միջոցով հնարավոր կլինի էլ ավելի կատարելագործել մաքսային ու հարկային համակարգերի և տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցությունը: Նիստի մասնակիցները ընդգծել են հատկապես այն հանգամանքը, որ այսպիսի խորհուրդ ստեղծվում  է` հաշվի առնելով նաև հարկային ու մաքսային գործունեության հետ առնչվող հասարակական կազմակերպությունների մոտեցումներն ու առաջարկները:

Եթե պետական կառույցում այսպիսի հասարակական մարմին է ստեղծվում, ապա դա միայն ողջունելի է. այս քայլը, միանշանակ, կարող է էապես նպաստել երկրում իրականացվող պետական քաղաքականությանը»,-նշել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը ղեկավարող Աբգար Եղոյանը: Առաջին հերթին նա կարևորել է այն փաստը, որ նաև հասարակական կազմակերպություններն են ներգրավված հարկային-մաքսային ոլորտների բարեփոխումների քննարկմանը` հնարավորություն ունենալով հնչեցնել իրենց դիտարկումները ևս:

«Միշտ չէ, որ նամակը կամ առանձին խոսակցությունը ցանկալի արդյունք է տալիս: Այդ առումով հասարակական խորհրդի ստեղծումը նկատելի արդյունք կապահովի: Իմ համոզմամբ, հենց այստեղ է, որ տարբեր ոլորտների մասնագետների հետ կքննարկենք հրատապ հարցերը և ընդհանուր հայտարարի կգանք: Մտահոգությունները շատ են, և այս խորհուրդը դրանք բարձրաձայնելու եզակի միջոց է: Մեզ համար չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ համակարգի բարեփոխումների ընթացքի մասին տեղեկանում ենք անմիջապես մասնագետներից»,-այս վստահությունը հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ով ևս ընդգրկված է խորհրդի կազմում:
Հասարակական խորհրդի առաջին նիստում քննարկվել են մի շարք հարցեր: Մասնավորապես, տեղեկացվել է, որ քայլեր են կատարվում`  հարկային-մաքսային վարչարարության նոր մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:  Վճռականություն կա  ավելի ակտիվացնել պայքարը ստվերի և մենաշնորհների դեմ:

«Այսօր, օրինակ, ինձ մտահոգում է ապօրինի տնտեսական գործունեություն իրականացնելու  հանգամանքը, և ես հարց բարձրացրեցի` այս ուղղությամբ պայքար տարվելո՞ւ է, թե ոչ: Ուրախալի է, որ ստացա սպառիչ պատասխան»,- շեշտել է Աշոտ Շահնազարյանը` հիշեցնելով, որ ազատ, անկաշկանդ քննարկումը, որպես կանոն, արդյունավետ է լինում:

Իսկ Աբգար Եղոյանը, խոսելով սպառողների իրավունքների պաշտպանության մասին, նշել է, որ նիստում ծանոթացել է  համապատասխան փոփոխություններին, ինչի արդյունքում շահերի պաշտպանությունն այսուհետ կիրականացվի դասական եղանակով, և իրենք այլևս ստիպված չեն լինի անդրադառնալ միայն հետևանքներին:

«Հրատապ այլ հարց, որը ևս քննարկումների առանցքում էր` արդար տնտեսական մրցակցության ապահովում: Այսօր արձանագրվող իրավիճակը` կապված առաջին անհրաժեշտության  ապրանքների գների հետ, հենց մենաշնորհների դեմ պայքարում կիրառվող թույլ մեխանիզմների հետևանք է»,- նկատում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, ով  այս խորհրդի քննարկումների արդյունքում ակնկալում է նաև այդ հարցի լուծումը:

Նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ ընթացքի մեջ է նաև համակարգում մեկ պատուհանի ներդրման գործընթացը, ինչի արդյունքում ավելի արագ կիրականացվի հարկատուների գրանցումը, այսինքն` ընթացակարգն էլ ավելի է պարզեցվում:

Բացի այդ, նախատեսվում է հրապարակել ոչ միայն 300 խոշոր հարկատուների ցանկը, այլ նաև` ըստ ոլորտների: Այդպիսով, հանրությանը տեսանելի է լինելու, թե յուրաքանչյուր ոլորտ ինչպես է կատարում հարկային պարտավորությունները:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69