ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ եռամսյակի համեմատությամբ, Ֆրանսիայի ՀՆԱ-ն աճել է 0,2%-ով: 2010 թվականի նույն եռամսյակի համեմատությամբ Ֆրանսիայի տնտեսության աճը կազմել է 1,4%: Այս մասին են վկայում ֆրանսիական Insee վիճակագրական գործակալության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում երկրում գրանցվել է սպառողական ծախսերի 0,2% աճ: Միևնույն ժամանակ, երկրի արտահանման ծավալն աճել է 1,2%-ով, իսկ ներմուծման ծավալը կրճատվել 1%-ով: