ՄԻՆՉԵՎ 2017Թ.-Ը CENTA-ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՃԻ 37%-ՈՎ
Մինչև 2017 թվականը ռուսաստանաբնակ centa-միլիոնատերերի թիվը կավելանա 75%-ով: Արդեն 2017 թվականին Ռուսաստանում կապրի 100 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող ներդրումային կապիտալ ունեցող 3,675 հազար մարդ: Այսպիսին է Knight Frank-ի և Citi Private Bank-ի կանխատեսումը:
Նշենք, որ 2011 թվականի վերջի դրությամբ Ռուսաստանում հաշվառվել է 2,1 հազար centa-միլիոնատերեր:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկայումս ամբողջ աշխարհում հաշվառվում է 63 հազար centa-միլիոնատերեր, որոնց թիվն, ըստ կանխատեսումների, առաջիկա հինգ տարիների ընթացքում կաճի շուրջ 37%-ով: