
ԵՎՐԱՊԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 800 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները համաձայնվել են մինչև 800 մլրդ եվրո մակարդակն ավելացել տարածաշրջանի պարտքային ճգնաժամի դեմ պայքարի համար նախատեսված միջոցները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ըստ նախնական հայտարարության՝ այս միջոցներից 500 մլրդ եվրոն բաժին կընկնի Եվրոպական կայունացման համակարգը (ESM), 200 մլրդ եվրոն՝ EFSF-ին, շուրջ 50 մլրդ եվրոն` Եվրոպական ֆինանսական կայունության համակարգին: Մնացյալ 50 մլրդ եվրոն կապահովեն երկկողմ վարկային համաձայնագրերը: