
ՍԱՐԿՈԶԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
«2013 թվականին Ֆրանսիայում տնտեսական աճը կկազմի 1,75%, իսկ 2015 թվականից սկսած երկրի տնտեսությունը կաճի տարեկան 2%-ով»,- իր նախընտրական ծրագրում նման համոզմունք է արտահայտել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Ֆրանսիայի նախագահը գտնում է, որ առաջիկա տարիներին երկրի բյուջեի հավասարակշռությունը վերականգնելու համար կպահանջվի 124,5 մլրդ եվրո:
Ն.Սարկոզիի նախընտրական ծրագրի համաձայն` 2017 թվականին Ֆրանսիայի բյուջեն կլինի հավելուրդով. այն կկազմի 0,5%: