Տնտեսական

USD BUY - 386.00+1.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 83.49+0.46 WTI - 79.33+0.39
COMEX:  GOLD - 2381.10-0.51 SILVER - 29.77-0.07
COMEX:  PLATINUM - 1066.70-1.47
LME:  ALUMINIUM - 2598.50+0.00 COPPER - 10219.00+0.00
LME:  NICKEL - 19489.00+0.00 TIN - 33410.00+0.00
LME:  LEAD - 2270.00+0.00 ZINC - 2976.00+0.00
FOREX:  USD/JPY - 155.79+1.16 EUR/GBP - 1.0857-0.24
FOREX:  EUR/USD - 1.0857-0.24 GBP/USD - 1.2657-0.24
STOCKS RUS:  RTSI - 1207.94+0.62
STOCKS US: DOW JONES - 39869.38-0.10 NASDAQ - 16698.32-0.26
STOCKS US: S&P 500 - 5297.10-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 38787.38-0.34 TOPIX - 2745.62+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19553.61+0.91 SSEC - 3154.03+1.01
STOCKS EUR:  FTSE100 - 8438.65-0.08 CAC40 - 8188.49-0.63
STOCKS EUR:  DAX - 18738.81-0.69
17/05/2024  CBA:  USD - 387.60-0.49 GBP - 490.31-1.36
17/05/2024  CBA:  EURO - 420.12-1.81
17/05/2024  CBA:  GOLD - 29626.27+210.84 SILVER - 369.74+10.20
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՀ Է «ԵՍ ԳԻՏԵՄ» ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ
12/04/2012 14:06
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՀ Է «ԵՍ ԳԻՏԵՄ» ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ

Այսօր` ապրիլի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ վարչապետը խոսել է բարեփոխումների մասին ու ներկայացրել ցուցանիշներ` 6 բնագավառներում իրականացված բարեփոխումների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ընկալումների վերաբերյալ: Ինչպես ընդգծել է վարչապետն` այս ցուցանիշները ցույց են տալիս, թե որքանով են Հայաստանի քաղաքացիների տեղեկացված իրականացված բարեփոխումների մասին և զգացել են արդյոք բարեփոխումների արդյունքները։

Այսպես, ըստ Տիգրան Սարգսյանի ներկայացրած տվյալների` իրավիճակը հետևյալն է. ամենադրական ցուցանիշը գրանցվել է ավտոմեքենաների տեխզննման կտրոնների ընթացակարգի պարզեցման բնագավառում։ Հարցված քաղաքացիների 90.7 տոկոսը, ովքեր տեղյակ են այս բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից։

Երկրորդ տեղում է մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում բժշկական տեղեկանքների ներկայացման գործընթացի պարզեցումը։ 87.5 տոկոսը, ովքեր առնչվել են և տեղյակ են այդ բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից։

Երրորդ տեղում նոտարական գրասենյակներում ծառայությունների սակագների հստակեցման և նաև վերահսկման գործընթացն է, որից գոհ է օգտվողների 84.4 տոկոսը։

Չորրորդ տեղում վարորդական վկայականների տրամադրման գործընթացն է։ Այժմ վարորդական վկայականը կարելի է ստանալ` կատարելով մեկ օրինական վճարում և հանձնելով մեկ քննություն։ Առնչվողների 82.1 տոկոսը դրական է գնահատում այս բարեփոխման արդյունքը։

Հինգերորդ տեղում է կադաստրում անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալության ժամանակ գործընթացների պարզեցումը, մասնավորապես այն, որ չափագրումներն այլևս պարտադիր չեն։ Տեղեկացվածների 79.3 տոկոսը գնահատում է, որ դրական արդյունքներն առկա են։

Ըստ վարչապետի` «Ես գիտեմ» ակցիան գրանցել է բավական դրական արդյունքներ։  «Մեր քաղաքացիները, տեղեկացված լինելով բարեփոխումների մասին, կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները պետական մարմիններում։ Դեռևս մեծ ժամանակ չի անցել, ինչ այս բարեփոխումներն սկսել ենք իրականացնել, բայց արդեն իսկ տեսնում ենք, որ դրական և շոշափելի արդյունքներ ունենք, և, ամենակարևորը, մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ովքեր օգտվում են մատուցվող ծառայություններից, համարում են, որ արդյունքները շոշափելի են և տեսանելի», – նշել է վարչապետը:

17/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.60
-0.49
Եվրո (EUR)
420.12
-1.81
Ռուբլի (RUR)
4.26
-0.01
Լարի (GEL)
140.43
+0.70
29626.27
+210.84
Արծաթ
369.74
+10.20