Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
16/04/2012 10:43
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:

Նշենք, որ ներկայում կենտրոնում իրականացվում են այնպիսի եզակի վիրաբուժություններ, ինչպիսիք են՝ վիտրեոռետինալ վիրաբուժությունը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը և պրոթեզավորումը, գլաուկոմայի և բնածին ախտահարումների լազերային բուժումը, կոպերի և ակնակապճի պլաստիկ վիրահատությունները: Այդ և այլ կարգի վիրահատությունների քանակը տարեկան 4500-ից ավելի է:

Այժմ կենտրոնում զարգացում է ապրում ռեֆրակցիոն վիրաբուժությունը, որն ուղված է կարճատեսության և հեռատեսության վերացմանը: Այդ նպատակով իրականացվում է այս ծառայության զարգացում, ներդրվում տարբեր նանոտեխնոլոգիաներ, որը նոր շունչ կհաղորդի երիտասարդ աշխատունակ բնակչության տեսողությանը ավելի կատարյալ դարձնելուն: Այս տարիների ընթացքում բաժանմունքում կատարվել է շուրջ 1950 լազերային վիրահատություններ: Ներկայումս բաժանմունքը հանդիսանում է այդ տեսակի վիրահատությունների առաջատարը հանրապետությունում:

1992թ.-ից հիվանդանոցը հանդիսանում է հայ-ամերիկյան «Eye Project» ծրագրի հիմնական գործընկերը: Ծրագրի շրջանակներում կենտրոնը համալրվել է ժամանակակից սարքավորումներով, դեղորայքով և ստեղծվել է շարժական հիվանդանոց, որը ողջ տարվա ընթացքում շրջում է հանրապետության մարզերով և կատարում ախտորոշումներ և վիրահատություններ՝ սոցիալապես անապահով բնակչության համար: Այս տարիների ընթացքում կատարվել են 50 հազարից ավելի հետազոտություններ, 10 հազար վիրահատություններ, 4 հազար լազերային վիրահատություններ: 
2007 թ.-ից կենտրոնը համագործակցում է նաև Ամերիկյան «Glaukos» կազմակերպության հետ, որին նպատակն է գլաուկոմայի վիրաբուժական բուժման նորագույն փականների փորձարկումը:

Նկատի ունենալով Շիրակի մարզի բնակիչների անբարենպաստ սոցիալական և առողջական վիճակը՝ կենտրոնը մասնաճյուղ է հիմնել Գյումրիում: Վերանորոգվել է քաղաքի «Ճերմակ» հիվանդանոցի բաժանմունքներից մեկը և կահավորվել վիրաբուժական սարքավորումներով: 
Ակնաբուժական կենտրոնը կամավոր մասնակցություն է ցուցաբերում նաև պետ պատվերի սպասարկման նոր՝ համավճարային եղանակին որի շրջանակներում ակնաբուժական կենտրոնի հարկային վճարումները աճել են մոտ 3 անգամ:

Հիվանդանոցը հանդիասանում է նաև հանրապետության խոշորագույն աչքի աշխատանքային և ռազմական փորձագիտության կենտրոնը` ընդունելով տարեկան շուրջ 5-5.5 հազար զինակոչիկ, որը 2.5 անգամ ավել է քան հանրապետության մնացած աչքի բաժանմունքները միասին:

1978-ին հիմնված ակնաբուժական կենտրոնում այժմ աշխատում է 249 մարդ: Այն հանդիսանում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական և Հայբուսակ համալսարանների ուսումնական բազան:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91