ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՇԻԿԵՂԵՆԻ ՇՈՒԿԱՆ ՈՒՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԱՍՏԻՃԱՆ
2011 թվականին Հայաստանի երշիկեղենի արտադրության և իրացման ոլորտում գործունեություն են իրականացրել 43 տնտեսվարողներ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն՝ այս շուկայում իրացման առավել մեծ ծավալներ գրանցել են «Մուշ» ընկերությունը` 19,59% բաժնով, «Աթենք» ընկերությունը` 13,98% բաժնով, և «Բեկոն Պրոդուկտ»-ը՝ 12,50% մասնաբաժնով:
Հանձնաժողովի դիտարկմամբ՝ այս շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան. այն ունի կենտրոնացվածության միջին աստիճան: