Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
ՍԱՏՄ. Թռչնամսի նմուշներից երեքում արձանագրվել են անհամապատասխանություններ
02/06/2023 19:17
Կիսվել

ՍԱՏՄ. Թռչնամսի նմուշներից երեքում արձանագրվել են անհամապատասխանություններ

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթը, տեղական թռչնամսի շուկայի ուսումնասիրություն սկսելուց առաջ, դիմել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զուգահեռ նմուշառում կատարելու առաջարկով:

Ինչպես տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, Երևանի կենտրոնի տեսուչները, իրացման ցանցերից մեկում ընթացող ստուգման շրջանակներում նմուշներ են վերցրել «Արաքս», «Աշտարակ», «Էրեբունի» և «Գետամեջ» ապրանքանիշների 15.05.2023 թ. արտադրության պաղեցված հավերից և հանձնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության:

«Հաշվի առնելով, որ ՍԱՏՄ-ն, իր գործառույթների շրջանակում, չի կարող առանց հիմքի վերահսկողություն իրականացնել, նմուշներ են վերցվել իրացման այն ցանցից, որտեղ այդ պահին ընթացել է պետական վերահսկողություն (նախատեսված 2023 թվականի ստուգումների ծրագրով): Նմուշառումն արվել է միայն առկա 4 արտադրատեսակից։

«Հետք» թերթի ներկայացուցիչները ևս 2 ապրանքանիշի պաղեցրած հավի գնում են կատարել իրացման այլ ցանցից (այդ երկու ապրանքանիշի թռչնամսի նմուշներում եթե հայտնաբերվեն անհամապատասխանություններ, Տեսչական մարմինը դա կընդունի որպես ահազանգ և կիրականացնի պետական վերահսկողություն)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Արաքս» և «Գետամեջ» ապրանքանիշերի պաղեցված թռչնամիսը՝ սալմոնելա, իսկ «Էրեբունի» ապրանքանիշը՝ ՄաֆանՄՔ ցուցանիշերով չեն համապատասխանել «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15.05.2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացնելու կարգադրագիր:

«Արաքս Թռչնաֆաբրիկա»  և Վլադ Հակոբյանի անվան  «Համակցված Կերերի Գործարան» ՓԲԸ-ներում («Էրեբունի» ապրանքանիշ), ինչպես նաև Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊԸ-ում այս պահին իրականացվում են վերահսկողական միջոցառումներ՝ ստուգում:

«Աշտարակ» ապրանքանիշի պաղեցված թռչնամսում խախտումներ չեն հայտնաբերվել:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28