ԱՄՀ-Ն ԵՎՐԱԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ
«Եվրոպական բանկերի ակտիվների շարունակական կրճատումը կարող է հանգեցնել Եվրագոտու ֆինանսական համակարգի առավել ապակայունացման»,- եվրոյի գոտու համար տնտեսական նման հեռանկար են կանխատեսել Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները:
ԱՄՀ պաշտոնական հաշվետվության մեջ նշվում է, որ ստեղծված դրությունը լուրջ վնաս կհասցնի Եվրագոտու տնտեսական վերականգնման գործընթացին: ԱՄՀ փորձագետների կանխատեսմամբ` ընթացիկ քաղաքականությունը չվերանայելու դեպքում 2013 թվականին եվրոպական բանկերի ակտիվները կկրճատվեն 7%-ով: