
NOKIA-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ֆիննական Nokia ընկերության սմարթֆոնների վաճառքի ծավալները, 2011 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել են շուրջ 2 անգամ և կազմել 12 մլն միավոր: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանն ընկերությունն ամփոփել է վնասով, որը կազմել է 929 մլն եվրո: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված եռամսյակային հասույթը կազմել է 7,4 մլրդ եվրո: