AVIVA-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ
Բրիտանական Aviva ապահովագրական ընկերությունը մտադիր է վաճառել կյանքի ապահովագրությամբ զբաղվող ամերիկյան իր ստորաբաժանումը: Սպասվում է, որ այդ գործընթացի արդյունքում ընկերությունը կկորցնի 1,6 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով ընկերությունը գրանցել էր շահույթի 85% անկում` պայմանավորված եվրոպական ճգնաժամով:
Aviva-ն հանդիսանում է Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենախոշոր ապահովագրական ընկերությունը` զիջելով Prudential-ին: Ընկերության աշխատակիցների թիվը հասնում է 36 հազարի: