ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 382.0 մլրդ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 0.3%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու այս երեք ամիսներին ՀՀ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 211.1 մլրդ ՀՀ դրամ` տարեկան կտրվածքով աճելով շուրջ 11.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների` ընթացիկ տարվա առաջին ամսում՝ հունվարին, Հայաստանում առևտրի շրջանառությունը կազմել է 105.9 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 128.0 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 148.0 մլրդ ՀՀ դրամ: Ծառայությունների ծավալն այս ամիսներին կազմել է համապատասխանաբար 70.2 մլրդ ՀՀ դրամ, 66.0 մլրդ ՀՀ դրամ և 74.8 մլրդ ՀՀ դրամ: