Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԴԵՌԵՎՍ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է
25/04/2012 11:27
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԴԵՌԵՎՍ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է

2012 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում իրականացված շինարարության համախառն ծավալը կազմել է 40.1 մլրդ ՀՀ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է անկում՝ շուրջ 5.5%-ով:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` միայն մարտին ՀՀ շինարարության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 10.5% անկում, փետրվարին՝ 0.5% անկում, հունվարին՝ ընդամենը 0.5% աճ: Միևնույն ժամանակ, այս երեք ամիսներին շինարարության ծավալի ցուցանիշը, բացարձակ արտահայտությամբ, կազմել է համապատասխանաբար  8.5 մլրդ ՀՀ դրամ, 10.8 մլրդ ՀՀ դրամ և 20.7 մլրդ ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ 2011 թվականին ՀՀ շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել էին 11.5%-ով և ընթացիկ գներով կազմել 480.8 մլրդ ՀՀ դրամ:

Շինարարության տարեկան այս ծավալի 17.6%-ն իրականացվել էր ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, 6.2%-ը՝ համայնքային միջոցների հաշվին, 46.1%-ը` կազմակերպությունների միջոցների հաշվին, 16.1%-ը` բնակչության միջոցների հաշվին, 6.9%-ը` միջազգային վարկերի հաշվին, իսկ 7.1%-ը` մարդասիրական օգնության միջոցների հաշվին («Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներ, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներ):

2011 թվականին մեր հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի 22.9%-ը բաժին էր ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 13.5%-ը` տրանսպորտի ոլորտին:

Նշենք նաև, որ ՀՀ շինարարության ոլորտում 2011 թվականին ևս գրանցվել էր կենտրոնացվածության բարձր ցուցանիշը: ՀՀ շինարարության տարեկան համախառն ծավալի ավելի քան 55%-ը բաժին էր ընկել Երևանին:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41