Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«ՓՄՁ ԶԱԿ»-Ը ՆՇՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԸ
25/04/2012 15:24
Կիսվել

«ՓՄՁ ԶԱԿ»-Ը ՆՇՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԸ

Այսօր՝ ապրիլի 25-ին, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը նշում է իր գործունեության 10-ամյակը:

Նշենք, որ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.-ին՝ ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շրջանակներում (ՀՀ կառավարության մարտի 19-ի թիվ 282-Ն որոշում)` որպես ՀՀ-ում առաջին ազգային կառույց՝ կոչված իրականացնելու փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագրերը և ապահովելու կապը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների և պետական կառույցների միջև:

Հետագայում, պետական աջակցությունը մարզերի գործարարներին հասանելի, առավել հասցեական ու մատչելի դարձնելու անհրաժեշտությունից ելնելով՝ 2003-2005թթ. ընթացքում ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր. 2003 թվականին` Շիրակի, Տավուշի, Սյունիքի, 2004 թվականին` Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, և 2005 թվականին` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերում:

Գործունեության 10-ը տարիների ընթացքում կենտրոնի շնորհիվ աջակցություն են ստացել ավելի քան 50000 փոքր և միջին ձեռնարկություններ՝ Հայաստանի Հանրապեության ողջ տարածքում:

Աջակցության ուղղությունները եղել են տարբեր. 41000 գործարար ստացել են տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, 5000 ՓՄՁ-ներ ստացել են ուսուցողական աջակցություն, 1000-ից ավելի սկսնակ գործարարներ մասնակցել են սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրերին, ընդ որում նրանցից 300-ը նախաձեռնել են իրենց սեփական գործը: 200 սկսնակ գործարարներ օգտվել են կենտրոնի ֆինանսական աջակցությունից: Միայն վարկային երաշխավորությունների ծրագրի շրջանակներում 2004-2011թթ. ընթացքում 381 գործող ՓՄՁ սուբյեկտ վարկավորվել է:

Հատկանշական է, որ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնն իր հիմնադրման առաջին տարիներին գործարարներին աջակցել է երկու հիմնական` տեղեկատվական և խորհրդատվական ուղղություններով: Մինչդեռ տարիների ընթացքում գնահատելով գործարարների և ժամանակի պահանջները, համագործակցելով միջազգային և օտարերկրյա հեղինակավոր կառույցների հետ կատարելագործվել են աջակցության ծրագրերը՝ ընգրկելով ամենատարբեր ուղղություններ: Այսօր արդեն այդ հենքի վրա գործում են աջակցության վեց՝ տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական, ֆինանսական, տեղական տնտեսական զարգացման, արդյունաբերական համակարգերի զարգացման և միջազգային համագործակցության ծրագրեր:

Ինչպես նշվում է ՓՄՁ ԶԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ՝ կենտրոնի գործունեության ընդլայնումը, գործիքների ու մեխանիզմների ներդրումը անհնար կլիներ առանց կենտրոնի կողքին մշտապես կանգնած գործընկեր միջազգային և օտարերկրյա կառույցների, մասնավորապես, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), ԵԱԿՀ երևանյան գրասենյակի (OSCE), Գերմանիայի կազմակերպության (GIZ), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), այլ կառույցների:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12