ԼԱԳԱՐԴ. «ԵՎՐՈՊԱՆ ՀՈԳՆԵԼ Է ՃԳՆԱԺԱՄԻՑ»
«Եվրոպան արդեն հոգնել է բյուջեի պակասուրդի կրճտանմանն ու ճգնաժամի դեմ պայքարին ուղղված տնտեսական զսպող քաղաքականությունից», – նման կարծիք է արտահայտել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Քրիստին Լագարդը: Նա եվրոպական երկրներին առաջարկել է անցում կատարել բյուջեի պակասուրդի աստիճանաբար կրճատման քաղաքականությանը: «Առավել նպատակահարմար է ճգնաժամի դեմ պայքարել երկարաժամկետ հեռանկարում՝ գործելով նախապես կազմված ծրագրով», – նշել է Լագարդը:
Լագարդը նման կերպ է արձագանքել՝ վերլուծելով Հունաստանում տեղի ունեցած խորհրդանական, Ֆրանսիայի նախագահական, ինչպես նաև Գերմանիայում և Իտալիայում անցկացված տարածաշրջանային ընտրությունների արդյունքները: