Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԿՄՇԱԿԻ ԵՐԵՎԱՆԻ «ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԻԾ
23/05/2012 14:25
Կիսվել

ԿՄՇԱԿԻ ԵՐԵՎԱՆԻ «ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԻԾ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անվանի ճարտարապետներ և քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք բազմիցս հանրության հետ քննարկել ենք Երևանի ճարտարապետական տեսքի պահպանման վերաբերյալ հարցեր և եկել հետևյալ եզրահանգման. Կան տարբեր մոտեցումներ` ինչպիսին պետք է լինի Երևանը և մանավանդ քաղաքի կենտրոնը: Որպեսզի այս հարցը կարողանանք վերջնականապես լուծել, պայմանավորվել ենք մշակել օրենքի նախագիծ և դրանով փորձել այնպիսի լուծումներ տալ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: Այդ պարագայում ցանկացած խնդիր, որը վերաբերում է Երևանի և, մասնավորապես, «Փոքր կենտրոնի» ճարտարապետական տեսքին, հասկանալի կլինի բոլորի համար, որոշումները կլինեն թափանցիկ և բոլորը կհասկանան, որ այդ ընթացակարգերով ընդունված որոշումներն ընդունելի և ընկալելի են, չնայած որ, իհարկե, շատ հաճախ ճարտարապետները միևնույն խնդրի շուրջ ունենում են տարբեր մոտեցումներ և դա միայն Երևանին բնորոշ չէ»:

Կառավարության ղեկավարն ասել է, որ Երևանում ցանկացած օբյեկտի շուրջ առկա են տարբեր կարծիքներ և չկա այնպիսի որոշում, որը բոլորին կբավարարի: Վարչապետը կարևորել է որոշումների ընդունման ընթացակարգի շուրջ համաձայնությունը, քանի որ դրանք պետք է լինեն բաց, թափանցիկ և հաշվի առնեն ինչպես մասնագետների, այնպես էլ հանրության կարծիքը:

«Այդպիսի ընթացակարգերը, ինչպես այսօր թելադրում է միջազգային լավագույն փորձը, մենք ցանկանում ենք նաև ներդնել Հայաստանի Հանրապետությունում՝ օրենքի տեսքով: Դրա համար որոշել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը և կզբաղվի այս օրենքի մշակմամբ: Հասարակությունն սպասում է այս օրենքի նախագծին և մենք էլ պարտավոր ենք այնպիսի նախագիծ ներկայացնել, որպեսզի արդարացնենք քաղաքացիների սպասելիքները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն և առաջարկել է այդ աշխատանքներին ևս ներգրավվել աշխատանքային խմբի մասնակիցներին:

Այնուհետև, խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները և ողջունել օրինագծի վերաբերյալ նախաձեռնությունը:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92