Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 3.5-4.8% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
23/05/2012 15:29
Կիսվել

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 3.5-4.8% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

ՀՀ կենտրոնական բանկը մեր երկրի տնտեսական աճի կանխատեսումները վերանայել է փոքր-ինչ աճի ուղղությամբ՝ պայմանավորված համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ լավատեսական սպասումների ձևավորման ներքո արտաքին և ներքին պահանջարկի վերականգնման տեմպերի ակնկալվող արագացմամբ: Արդյունքում, 2012 թվականին մեր երկրի համար ակնկալվում է 3.5-4.8% տնտեսական աճ:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ «Գնաճի հաշվետվություն» զեկույցում՝ ՀՀ արդյունաբերության ճյուղում 2012 թվականին ակնկալվում է ավելացված արժեքի շուրջ 8.5-10.5% աճ: ԿԲ գնահատմամբ՝ արդյունաբերության աճը հիմնականում կապահովվի արտահանման ներուժ ունեցող այնպիսի ենթաճյուղերի հաշվին, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, մետաղագործությունը, սննդամթերքի և խմիչքի արտադրությունը, ադամանդագործությունը և էներգետիկան՝ շնորհիվ ոլորտում տնտեսական գործունեություն ծավալող ձեռնարկությունների արտադրական հնարավորությունների ավելացման:

Շինարարության ճյուղում ավելացված արժեքի կանխատեսումները վերանայվել են փոքր-ինչ նվազման ուղղությամբ, որի համար, ԿԲ պարզաբանմամբ, հիմք է հանդիսացել առաջին եռամսյակում ճյուղում արձանագրված ավելացված արժեքի՝ ակնկալվածից ցածր աճը: Նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում ճյուղի թողարկման ծավալները 2008 թվականի բարձրակետից հետո շուրջ կիսով չափ նվազել են` ձևավորելով շինարարության համեմատաբար փոքր բազա: Կանխատեսվում է, որ 2012 թվականին ճյուղի ավելացված արժեքի իրական աճը կկազմի ընդամենը 2.5-4.5%՝ հիմնականում պայմանավորված էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտներում իրականացվող շինարարության ծավալների աճով:

Ծառայությունների ճյուղում կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ: 2012 թվականին ծառայությունների ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 2.8-4.8% միջակայքում:

Գյուղատնտեսության ճյուղում կանխատեսումները, ըստ էության, չեն փոխվել, և 2012 թվականին ակնկալվում է գյուղատնտեսության ավելացված արժեքի 3-5% իրական աճ:

ՀՀ ԿԲ-ն 2012 թվականի համար ակնկալվում է նաև տնտեսության միջին անվանական աշխատավարձերի 5.3% աճ՝ պայմանավորված մասնավոր հատվածում արտադրողականության աճով, գործազրկության նվազմամբ և բյուջետային ֆինանսավորում ունեցող որոշ կազմակերպություններում աշխատավարձերի չափավոր աճով: Ըստ գնահատումների՝ պաշտոնապես գրանցված գործազրկության միջին մակարդակը 2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, կնվազի 0.4 տոկոսային կետով` կազմելով 5.8%:

Նշենք նաև, որ 2012 թվականի համար սպասվում է ապրանքների և ծառայությունների իրական արտահանման 10-12% աճ և ներմուծման իրական ծավալների աճ՝ 4-6% միջակայքում:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41