ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՅԻՆ
Եվրոպացիները կողմ են Եվրագոտու պահպանմանը: Այս մասին են վկայում Ipsos գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքները. Գերմանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անցկացված հարցումներին մասնակցած յուրաքանչյուր 10 քաղաքացիներից 6-ը նախընտրել են մնալ Եվրագոտու կազմում:
Հատկանշական է, որ եվրոյի միասնական գոտուց դուրս գալու ամենամեծ «հնարավորություններն» ունեցող երկրի՝ Հունաստանի բնակչության շրջանում հարցումները տվել են անսպասելի արդյունք. Եվրագոտու կազմում ցանկանում է մնալ հարցմանը մասնակցած հույների 75%-ը:
Իտալիայում ցուցանիշը կազմել է 57%:
Նշենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում միջազգային արժութային շուկայում եվրոն շարունակ արժեզրկվել է: Նախորդ շաբաթվա արդյունքներով եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2%-ով, իսկ յենի նկատմամբ՝ 1,1%-ով: