Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
31/05/2012 11:19
Կիսվել

ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Եվրոպական միասնական արժույթի միության անդամ 17 երկրներն իրենց զարգացման հեռանկարում պետք է դիտարկեն նաև միասնական բանկային միության ձևավորման անհրաժեշտությունն, ինչը այս երկրներին հնարավորություն կտա առավել ուժեղացնել վերահսկողությունը տարածաշրջանի բանկային համակարգի նկատմամբ և առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալ տարածաշրջանի բանկերի խնդիրներին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովը՝ ճգնաժամի դեմ պայքարին նվիրված իր զեկույցում: Եվրահանձնաժողովի փորձագետները Եվրագոտու երկրներին առաջարկել են նաև ներդնել բանկային ավանդների երաշխավորման համաեվրոպական միասնական համակարգ և անցում կատարել ընդհանուր եվրոպարտատոմսերի թողարկմանը:

Եվրահանձնաժողովի զեկույցում նաև նշվում է, որ եվրոպական նոր հակաճգնաժամային հիմնադրամի (ESM) միջոցները կարելի է օգտագործել տարածաշրջանի խնդրահարույց բանկերի ուղղակի վերաֆինանսավորման համար, ինչը թույլ կտա խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ ֆինանսական որևէ կառույցի փրկության նպատակով եվրոպական երկրների կառավարությունները ստիպված «սպառում են» իրենց բյուջեի միջոցները՝ բյուջեի պակասուրդը հասցնելով ռեկորդային բարձր մակարդակի: Արդյունքում, փորձելով բավարարել լրացուցիչ ֆինանսական միջոցների նկատմամբ աճող պահանջարկը՝ երկրները կուտակում են պետական պարտքի մեծ բեռ և ստիպված անցում կատարում խիստ տնտեսական քաղաքականության:

Հատկանշական է, որ Գերմանիան արդեն իսկ դեմ է արտահայտվել Եվրահանձնաժողովի այս վերջին տեսակետին՝ համոզմունք հայտնելով, որ եվրոպական հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներով խնդրահարույց բանկերի՝ ուղղակի ճանապարհով փրկությունը խնդրի լուծում չէ:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69