
ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԸ ՊԱՍԻՎ է
2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում առևտրի շրջանառությունն, ընթացիկ գներով, կազմել է 534.8 մլրդ ՀՀ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, համադրելի գներով, աճել է շուրջ 1%-ով: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները:
Համաձայն ներկայացված տվյալների` հաշվետու այս չորս ամիսների արդյունքներով մեր հանրապետությունում միայն մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 339.9 մլրդ ՀՀ դրամ, իսկ մեծածախ առևտրինը` 170.0 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում, ՀՀ առևտրի շրջանառության ընդհանուր կառուցվածքում մանրածախ առևտուրը կազմել է 60%-ից ավելին:
Նշենք նաև, որ հունվար-փետրվարին, տարեկան կտրվածքով, մանրածախ առևտրի ոլորտում գրանցվել է չնչին՝ 0.2%, իսկ մեծածախ առևտրի ոլորտում 1.1% աճ: