Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 262.9 ՄԼՐԴ, ԾԱԽՍԵՐԸ` 269 ՄԼՐԴ ԴՐԱՄ
04/06/2012 15:34
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 262.9 ՄԼՐԴ, ԾԱԽՍԵՐԸ` 269 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 262.9 մլրդ դրամ, ծախսերը` 269 մլրդ դրամ: Արդյունքում, ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագիրը կատարվել է համապատասխանաբար 63.5%-ով և 57.9%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.2%-ով կամ 8.2 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Հաշվետու ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտների 94.74%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.92%-ը` այլ եկամուտների, 0.34%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Այսպես, 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 249.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 63.5%-ը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 3.1%-ով կամ 7.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.6%-ով կամ 11.8 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:

Արդյունքում, 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.1 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50.7 մլրդ դրամի դիմաց:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72