ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Ֆրանսիայի նոր կառավարության որոշման համաձայն՝ երկրի որոշ քաղաքացիների համար կրճատվել է կենսաթաշակային տարիքը, որն ավելի վաղ՝ Նիկոլա Սարկոզիի ղեկավարման ժամանակաշրջանում սահմանվել էր 62 տարի: Արտոնությունից կօգտվեն 41 տարվա աշխատանքային ստաժ ունեցեղ քաղաքացիները, որոնց համար կենսաթոշակային տարիքը կսահմանվի 60 տարեկանը:
Որոշումը ուժի մեջ կմտնի 2012 թվականի նոյեմբեր ամսից: Նախատեսվում է, որ 2013 թվականից լրացուցիչ կենսաթոշակների վճարման համար տարեկան կհատկացվի 1,1 մլրդ եվրո, որը մինչև 2017 թվականը կհասնի 3 մլրդ եվրոյի: