2023թ. հունվար-հունիսին Հայաստանում արտահանումն աճել է 72.8%-ով
2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 8,899.7 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 72.9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,366.5 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2023թ. հունվար-հունիսին Հայաստանն արտահանել է 3,266.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 5,633.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 72.8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 73.0%։