
Ռուսաստանը և Իրանը քննարկել են հատուկ տնտեսական գոտիների միջև կապերի ընդլայնումը
Ռուսաստանը և Իրանը քննարկել են երկու երկրների հատուկ տնտեսական գոտիների միջև համագործակցության հուշագրի կնքման հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Քննարկումը տեղի է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի և Իրանի նախագահի խորհրդական, Իրանի Ազատ գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Խոջաթոլլա Աբդոլմալեքիի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման ընթացքում։
«Կողմերը քննարկել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և Իրանի Ազատ առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի միջև հուշագրի կնքման հարցը՝ Ռուսաստանի և Իրանի հատուկ տնտեսական գոտիների համագործակցության միության մասնակցությամբ, որն ուղղված է լինելու ՀՏԳ-ների միջև կապերի ընդլայնմանը՝ արտադրական, առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության իրականացման համար»: