Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱՆ»
14/06/2012 11:09
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱՆ»

Երեկ՝ հունիսի 13-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը:

Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարօրություն և նախանշված ծրագրերի իրականացում:

«Ռուսաստանի օրը երիտասարդ, սակայն կարևոր տոն է, որը կապված է ռուսական պետության նորօրյա շրջադարձային պատմության, քաղաքական, տնտեսական և ռուս հասարակության հոգևոր կյանքի հետ:1990-ական թվականների սկզբում մեր ազգերի կողմից իրականացվել է պատմական ընտրություն՝ հօգուտ քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի արդիականացման: Մենք անցանք փոխակերպման ոչ հեշտ ճանապարհ, սակայն այդ ճանապարհը մեզ համար բացեց նոր հնարավորություններ և ավելի արդյունավետ զարգացման հեռանկարներ: Այսօր ես վստահորեն և միաժամանակ գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ անցած 20 տարիների ընթացքում մենք ոչ միայն կարողացանք պահպանել մեր ժողովուրդների միջև եղած բազմադարյա բարեկամությունը, այլև այն բարձրացնել որակական նոր մակարդակի: Այդ բարեկամության արդյունքն է դարձել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը:

Այսօր Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման համակարգում: Նա նաև առաջատար դիրքեր է զբաղեցնում մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը և արտաքին առևտրատնտեսական հիմնական գործընկերներից մեկը: Մենք շահագրգռված ենք այդ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Մեզ համար առաջնային է համարվում, մասնավորապես, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: Մենք վստահ ենք, որ ինտենսիվ համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր խթան կհանդիսանա մեր երկկողմ տնտեսական համագործակցությանը: Դա թույլ կտա նաև նոր լիցքեր հաղորդել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությանը: Ես ուրախ եմ, որ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք հարցերի լայն շրջանակ: Մենք լիակատար փոխըմբռնում ունենք մեր փոխհարաբերությունների մոդեռնիզացման շուրջ՝ նոր՝ դիվեսիֆիկացված և նորարական տնտեսության պլատֆորմի հիման վրա»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ եղբայրական ռուս ժողովրդին մաղթելով երջանկություն և բարգավաճում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45