Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2%-ՈՎ
14/06/2012 12:56
Կիսվել

ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2%-ՈՎ

2011 թվականին նավթի համաշխարհային պաշարները կազմել են 1,653 տրիլիոն բարել: Նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշի աճը կազմել է 1,9%: Այս մասին նշվում է բրիտանական նավթային BP ընկերության տարեկան զեկույցում: Ընկերության գնահատմամբ՝ նավթի ներկայիս պաշարները կբավարարեն մոտ 54 տարի:

Միևնույն ժամանակ, ըստ BP-ի զեկույցի՝ 2011 թվականին գազի համաշարհային պաշարներն աճել են 6,3%-ով և կազմել 208,4 տրիլիոն խոր. մետր: Այս պաշարները կբավարարի 63 տարի: Նշենք, որ նախորդ մեկ տարվա արդյունքներով ամբողջ աշխարհում գազի արդյունահանման ծավալներն աճել են 3,1%-ով և կազմել 3,276 տրիլիոն խոր. մետր:

2011 թվականին նավթի համաշխարհային սպառումն ավելացել է 0,7%-ով և կազմել օրական 88 մլն բարել:

BP-ի հաշվարկներով՝ նավթի պաշարներով աշխարհում առաջինը Վենեսուելան է: Այս երկրում նավթի պաշարները գնահատվում են 296,5 մլրդ բարել: Երկրորդը Սաուդիան Արաբիան է (265,4 մլրդ բարել), երրորդը՝ Կանադան (172,2 մլրդ բարել):

Գազի պաշարներով աշխարհում առաջին տեղում Ռուսաստանն է՝ 44,6 տրիլիոն խոր. մետր: Առաջատար եռյակում են նաև Իրանը և Քաթարը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52