ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից՝ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 750 մլն դրամ, հետգնման ներկայացված ծավալը` 3 492 949 000 դրամ, հետգնված ծավալը` 750 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 795 823 071 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.7700 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 7 գործակալ: