ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ 8.1% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
BNP Paribas-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ արդեն մոտ ապագայում Չինաստանի մակրոտնտեսական ցուցանիշները կկայունանան: Երկրի տնտեսության կայունացմանն ու աճին կնպաստի վարկավորման գործընթացի պայմանների մեղմացմանն ու ենթակառուցվածքներում ներդրումների ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականությունը:
Կանխատեսման համաձայն՝ 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Չինաստանի տնտեսական աճը կկազմի 7,4%: Սպասվում է, որ տարվա արդյունքներով կգրանցվի 8,1% տնտեսական աճ: