G20. ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԳՈՐԾԻ ԱՆՑՆԻ
Մեքսիկայում ընթացող «Մեծ քսանյակ»-ի (G20) համաժողովի շրջանակներում աշխարհի առաջատար երկրների ղեկավարները, քննարկելով համաշխարհային տնտեսության առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, եվրոպական երկրներին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել եվրոպական միասնական արժույթի գոտու ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: G20-ի բնորոշմամբ՝ եվրոյի գոտու ճգնաժամը «ամենամեծ վտանգն է, որ սպառնում է համաշխարհային տնտեսությանը», և, հետևապես, այն ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի խնդիրն է: